Սիրիայի բնակիչներին որպես հումանիտար օգնություն ԱՄՆ-ը և Քուվեյթը խոստացել են 880 մլն դոլար տրամադրել, հայտնում է Associated Press-ը:
Նման հայտարարությամբ են հանդես են եկել երկրների իշխանությունները Քուվեյթում՝ Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելուն նվիրված համաժողովի ընթացքում:
Քուվեյթը Սիրիային կհատկացնի 500 մլն դոլար, իսկ ԱՄՆ-ը՝ 380 մլն դոլար:
Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Սիրիայում պատերազմի ընթացքում տուժել է 13 միլիոնից ավելի մարդ: