5112 դիտում
10:13 22-02-2020
Ինչ կարգադրություն են տվել հրամանատարներին. վարչության պետը մանրամասնում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բանակում զինվորների մահվան դեպքերով ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին կարգադրվել է գնալ հոսպիտալներ և բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ լրացուցիչ զրույցներ ունենալ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Ինչպես հայտնի է, բանակում 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում մահացել է 13 զինվոր: Այս դեպքերի պատճառով ՊՆ-ից ազատման դիմումներ են գրել ՊՆ ՌՈ վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը բանակում առկա իրավիճակի մասով զրուցել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի հետ: Մասնավորապես, փետրվարի 15-ին ՊԲ զորամասերից մեկում ինքնասպան էր եղել սպա Հայկ Ասրյանը, և «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ սպան մինչև դիրքեր բարձրանալը տևական ժամանակ գնացել է հոգեբանի մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանից հետաքրքրվեց՝ իրեն մեղավոր չի զգում արդյոք, որ առողջական խնդիրներ ունեցող սպային կամ զինվորին ուղարկում են ծառայության: «Որ ինքը ստացել է հոգեբուժարանում համապատասխան բուժումը, այն ավարտելուց հետո չի նախատեսում մարտական հերթապահությունից ազատել»,- նշեց Օհանյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2359 դիտում
23:00 19-12-2018
Թրամփը կարգադրություն է տվել Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին. Bloomberg
Այս բաժնից
1105 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»