211652_close_icon
views-count9692 դիտում article-date 10:31 06-06-2015

ՃՈ-ն միայն մեկ ամսում Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ 500 հազար դրամ տուգանքի վճարման կարգադրություն է ներկայացրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը միայն մեկ ամսում՝ 2014 թվականի փետրվարին, ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ ընդհանուր հաշվով 500 հազար դրամ տուգանքի վճարման կարգադրություն է ներկայացրել դատարան: Ամեն անգամ վճարման կարգադյաւթյունը դատարան ներկայացնելուց ու դատավորի կողմից բավարարվելուց հետո Առաքել Մովսիսյանը վճարել է պահանջվող տուգանքը: Նշենք, որ տուգանքներից մեկի չափը 250 հազար դրամ է։ Նման մեծ չափի տուգանք հիմնականում նախատեսված է այն դեպքերում, երբ վարորդը ավտոմեքենան վարել է հարբած վիճակում կամ էլ արագության թույլատրելի սահմանը գերազանցել է 50 կմ/ժ և ավել: Առավել հավանական է, որ տուգանքները արձանագրվել են արագաչափերի կողմից: Դժվար թե ճանապարհային ոստիկանները համարձակվեին ՀՀԿ-ական պատգամավորի ավտոմեքենան կանգնեցնել ու տեղում 250 հազար դրամով տուգանել; Առավել ևս, որ սույն պատգամավորն ինքն էլ է խոստովանում, որ բռնաբարության հանդեպ թուլություն ունի»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր