211652_close_icon
views-count8891 դիտում article-date 23:25 21-02-2020

Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին

Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. [b]Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին[/b] Արդեն մի քանի ամիս է, Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ աշխատում ենք մի հետաքրքիր ու կարևոր նախագծի վրա: Համատեղ պատրաստում ենք ստեղծագործություն, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացում: Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ Սեդային հասցեագրված նամակները, որոնք արտացոլում են Մոնթեի կյանքի տարբեր շրջափուլեր՝ այդ թվում Արցախյան պատերազմի ժամանակահատվածը: Այս ներկայացման շնորհիվ​ մենք Հայաստանին և աշխարհին ևս մեկ անգամ ցույց կտանք Մոնթե Մելքոնյանի տեսակը որպես մարդ, մարտիկ և հերոս: Նախագծում իր մասնակցությունն ունի Սեդան, ում հետ ակտիվ ռեժիմով աշխատում ենք նամակների վրա և ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք պատրաստի նյութ և կսկսենք բեմադրական աշխատանքները: Այդ փուլում նախագծի աշխատանքներում​ կներգրավվեն​ Հայաստանում ոլորտի​ լավագույն ստեղծագործողներից շատերը, որպեսզի ունենանք Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին արժանի ներկայացում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր