211652_close_icon
views-count41665 դիտում article-date 16:54 21-02-2020

Ծնունդդ շնորհավոր, լեգենդար զինվորական, իսկական հայ

Այսօր՝ փետրվարի 21-ին, լեգենդար զինվորական, ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է իսկական հային, լեգենդար զինվորականին՝ ծննդյան օրվա առթիվ և մաղթում նրան քաջ առողջություն, երկար տարիների կյանք, հաջողություն՝ որ բոլոր նախաձեռնություններում գործերում, և որ ամենակարևորն է՝ միշտ բարձունքում իր վեհ գործերում։ Սարգիս Վանիկի Ստեփանյանը ծնվել է 1983 թվականի փետրվարի 21-ին, Երևան քաղաքում։ Սարգիս Ստեփանյանի հայրն Աբովյանից է, մայրը՝ Արցախից։ 1990-2000 թվականներին սովորել է Երևանի՝ Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցում։ 2000 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի «Նախնական զինվորական պատրաստություն և ֆիզկուլտուրա» բաժին։ 2001 թվականին զորակոչվելով բանակ՝ պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտել է 2003 թվականին, ինչից հետո շարունակել է կրթությունը Արցախի պետական համալսարանում։ Ուսումն ավարտել է 2007 թվականին՝ ստանալով նախազորակոչային պատրաստության և ֆիզդաստիարակության ուսուցչի որակավորում՝ «Նախազորակոչային և ֆիզդաստիարակություն» մասնագիտությամբ։ 2016-2017 թվականներին սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում՝ ստանալով ռազմական կառավարման մագիստրոսի աստիճան՝ «Միավորումների, զորամասերի կառավարում» մասնագիտությամբ։ 2001-2003 թվականներին պարտադիր զինվորական ծառայությունն անցել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ 2007 թվականի նոյեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության խմբի հրամանատար։ 2008 թվականի մայիսի 26-ին Սարգիս Ստեփանյանին շնորհվել է լեյտենանտի զինվորական կոչում։ 2010 թվականի հունիսի 1-ին շնորհվել է ավագ լեյտենանտի զինվորական կոչում։ 2012 թվականի հունիսի 4-ին շնորհվել է կապիտանի զինվորական կոչում։ 2014 թվականի փետրվարի 17-ին նշանակվել է հատուկ նշանակության բրիգադի հատուկ նշանակության վաշտի հրամանատար։ 2014 թվականի հունիսի 29-ին մարտական գործողություններ իրականացնելիս ականապայթյունային վիրավորում է ստացել՝ կորցնելով ստորին վերջույթները և աջ վերին վերջույթը[14]։ Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջը ականապատված տարածքից հանելու ժամանակ վիրավորված և երեք վերջույթները կորցրած Սարգիս Ստեփանյանը, որը վիրահատության ժամանակ մի քանի անգամ 20 վայրկյան տևողությամբ սրտի կանգ է ունեցել, հետո վերհիշում է վիրահատության ժամանակ տեսած երազը և ասում․ «Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է: Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում. իբր, պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ․․․ ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվի․․․ Ես հաղթեցի․․․ Ես հասկացա, որ հաղթեցի պատերազմը: ․․․Երբ արթնացա, ստուգեցի ոտքերս․․․»: 2014 թվականի սեպտեմբերի 29-ին նշանակվել է հատուկ նշանակության բրիգադի տեղագրական ծառայության պետ։ 2015 թվականի հունիսի 22-ին շնորհվել է մայորի զինվորական կոչում։ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին՝ վերջինիս շնորհելով ՀՀ ԶՈՒ փոխգնդապետի զինվորական կոչում։ 2012 թվականի օգոստոսի 30-ին պարգևատրվել է Մարշալ Բաղրամյանի անվան մեդալով: 2013 թվականի հունվարի 25-ին պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով: 2014 թվականին ԼՂՀ նախագահի թիվ 79-Ա հրամանագրով՝ պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի սեպտեմբերի 13-ի հրամանագրով՝ պարգևատրվել է Արիության մեդալով: 2016 թվականին Հայաստանի զինված ուժերի ծառայող մայոր Սարգիս Ստեփանյանը ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորած մարտական սխրանքի ու անմնացորդ նվիրումի համար պարգևատրվել է «Հայկյան» մրցանակով։ Սարգիս Ստեփանյանն ամուսնացել է 2003 թվականին։ Կինը Արմենուհի Ստեփանյանն է։ Ավագ որդին՝ Վարդանը, ծնվել է 2004 թվականին, կրտսեր որդին՝ Սերգեյը, ծնվել է 2006 թվականին։

Նմանատիպ նյութեր