211652_close_icon

Երևանում կանցկացվեն Թբիլիսիի օրեր. Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին

views-count1530 դիտում article-date 16:56 21-02-2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Զրուցակիցները բարձր են գնահատել Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, միևնույն ժամանակ նշելով, որ բարեկամ քաղաքների միջև գործակցությունը ընդլայնվելու և խորանալու մեծ ներուժ ունի: Քաղաքապետ Մարությանը և դեսպան Սագանելիձեն քննարկել են նաև այս տարվա ամռանը Երևանում Թբիլիսիի օրերի անցկացմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր