211652_close_icon
views-count1509 դիտում article-date 20:25 25-10-2018

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, Վերին Լարսի ճանապարհի թողունակությունն ավելացնելու նպատակով քննարկվել են վեց թունելների կառուցման հնարավորության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրության՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ստորագրման վերաբերյալ հարցերը: Միաժամանակ հայկական կողմը ցանկություն է հայտնել մասնակցելու թունելների նախագծային աշխատանքներին՝ հայաստանյան տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների ապահովման նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք հետամուտ լինել Հայաստանի և Վրաստանի միջև հարկային և մաքսային ոլորտներում հետագա փոխգործակցության ակտիվացմանն ուղղված քայլերին: [b] [/b]

Նմանատիպ նյութեր