211652_close_icon
views-count8287 դիտում article-date 14:36 21-02-2020

Զբոսաշրջության կոմիտեն պետք է օր առաջ քննարկումներ անի Ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի հետ. Զոհրաբ Եգանյան

Զոհրաբ Եգանյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=2839475152777115&set=a.514880315236622&type=3&theater]էջում [/url]և կից գրառել. «Այս լուսանկարն արված է 1967թ-ին, ենթադրաբար տուրիստական ավտոբուսներ են, որոնք կայանել են Հանրապետության հրապարակի հենց մեջտեղում: Մտքովս մի բան անցավ, այդքան խոսում եք զբոսաշրջության աճի անհրաժեշտության մասին, բայց մի տեղ կա, որն առանձնացվի հատուկ այդ նպատակով աշխատող խոշոր ավտոբուսների համար: Վարորդները ստիպված կայանում են անհարմար տեղերում ու խցանումներ առաջացնում, լավ չէ՞ր լինի, եթե տուրիստական նպատակներով բացվեր Շահումյանի հրապարակը, կամ տեղ հատկացվի Աբովյան, Թումանյան, Հանրապետության փողոցներում, էլի թող լինեն վճարովի, բայց տուրիստական ընկերություններին աշխատելու, զարգանալու հարցում պետությունը պետք է աջակցի ու սա այն հարցերից է, որը չի պահանջում փող, ուղղակի պետք է կազմակերպել: Օրինակ ես կարծում եմ, որ զբոսաշրջության կոմիտեն այս հարցով պետք է օր առաջ քննարկումներ անի Ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի հետ»։

Նմանատիպ նյութեր