211652_close_icon

Հիմնավոր բուժելու համար հարկավոր է սկսել ոչ թե հենց բանակից, այլ հասարակությունից․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count3170 դիտում article-date 10:25 21-02-2020
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Նախորդ տարի գրանցվեցին ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան նվազագույն դեպքեր, մինչդեռ 2020 թ. սկսվեց զորամասերում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի անակնկալ աճով: Հունվարի 1-ից մինչ այժմ զոհվել է 13 զինծառայող: Հատկապես ինքնասպանությունների առնչությամբ, որոնց հետ կապված կասկած կա, որ առկա է ծառայակիցների կողմից ինքնասպանության հասցնելու հանցակազմ, միանգամից առաջ քաշվեց զորամասերում ոչ կանոնադրային հարաբերությունների ու դրանց բացասական ազդեցության մասին թեզը: Իհարկե, ոչ կանոնադրային հարաբերությունները բազմաթիվ դրսևորումներ ու պատճառներ կարող են ունենալ, մինչդեռ այն հիմնավոր բուժելու համար հարկավոր է սկսել ոչ թե հենց բանակից, այլ հասարակությունից: Հասարակությանը հարկավոր է կրթել, լուծել հանրության ներսում գոյություն ունեցող խնդիրները, որպեսզի այն իր բացասական ազդեցությունը չունենա բանակի վրա: Երբ հանրության ներսում առկա է պոզիտիվ միջավայր, այն դրականորեն է ազդում ինչպես բանակի, այնպես էլ այդ հասարակության որևէ շերտը ներկայացնող մարդկանց խմբերի վրա: Եթե առկա է նեգատիվ միջավայր, բնականաբար, այդ խմբերում դրսևորվելու են բացասական միտումներ: Ինչո՞ւ ենք հեռուն գնում: Մեր շրջապատում չե՞նք տեսնում ընդհանուր կենսամակարդակի, պայմանների, ինչպես նաև կենցաղում դրսևորվող սովորությունների հետ կապված այն դրսևորումները, որոնք խոչընդոտում են աշխատանքի կազմակերպմանը, աշխատանքի արդյունավետությանն ու նորմալ գործընկերային հարաբերությունների կառուցմանը: Այնպես որ, առաջիկայում ինչպիսի ռազմավարություն էլ մշակվի, ամենայն հավանականությամբ, դրա կյանքի կոչման ճանապարհին անելիքի մի ահագին բաժինն էլ կունենա ԿԳՄՍ-ն»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր