211652_close_icon
views-count1655 դիտում article-date 14:38 19-02-2014

Ադամ Շիֆը և հայ համայնքը Կապիտոլ Հիլում կքննարկեն հայ որբերի գործած գորգը հասարակությունից թաքցնելու ԱՄՆ-ի նպատակը

2014 թվականի մարտի 3-ին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի ամենամեծ սատարողներից է, Կապիտոլ Հիլում կանցկացնի միջոցառում, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության զոհերին ամերիկացիների կողմից ցուցաբերված օգնությանը: Այս մասին գրված ՝է [url=https://www.facebook.com/events/268948163268762/]Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջում[/url]: «Հայոց ցեղասպանության ճշմարտացի և արդար լուծմանը Թուրքիայի խոչընդոտներին վերջ տալու և ԱՄՆ-ի կառավարությանը վերադարձնելու ուղղված ջանքերը կարող են «ծաղկել» ցանկացած պայծառ օր՝ ավելի զորեղ դառնալով հասարակության վերահսկողության տակ: Այս և այլ պատճառներով է, որ մենք երախտապարտ ենք կոնգրեսական Շիֆին Կապիտոլ Հիլում նման միջոցառում կազմակերպելու համար և մեր Կոնգրեսին ու համայնքին, որ պատասխաններ են փնտրելու, թե ինչու է Սպիտակ Տունը որոշել ցեղասպանության ժամանակաշրջանի այս եզակի արվեստի գործը հասարակությունից թաքցնում»,-նշել է Արամ Համբարյանը: Նշենք, որ գորգը գործված էր հայ որբերի կողմից 1920-ական թվականներին և ներկայացվել էր ԱՄՆ-ի Սպիտակ տանը 1925 թվականին: Գորգի վրա պատկերված բույսերն ու կենդանիները նշանավորում են Եդեմի այգիները, որոնք շատ հեռու էին 1915 թվականի զարհուրելի իրադարձություններից, երբ փլուզվող և ծերացող Օսմանյան կայսրությունը սկսել էր իր հայազգի բնակչության բնաջնջման արշավը:

Նմանատիպ նյութեր