211652_close_icon
views-count2032 դիտում article-date 11:13 21-02-2020

Իրանում այսօր խորհրդարանանական ընտրություններ են. թեկնածուների մեջ 6 հայ կա

Իրանում այսօր՝ փետրվարի 21-ի, սկսվել են խորհրդարանական ընտրություններ։ Տեղի ժամանակով ժամը 08:00-ին բացվել են ընտրական տեղամասերը, հայտնում է Ria Novosti-ն։ Ընտրությունները, ինչպես նշում է գործակալությունը, ընթանում են Իրանի համար բարդ իրավիճակում, երբ սաստկանում է ԱՄՆ-ի գործադրվող տնտեսական ճնշումը։ Քվարկության արդյունքներով պարզ կդառնա՝ խորհրդարանը ղեկավարելու են ռեֆորմիստնե՞րը, որոնք համարվում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները և ներկայում մեծամասնություն են կազմում խորհրդարանում, թե՞ պահպանողականները և կառավարության քաղաքականության հակառակորդները: 290 պատգամավորական տեղերի համար պայքարում է ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածություններն ավելի վաղ հաստատվել են Սահմանադրության պահպանության խորհրդի կողմից։ Նրանց մեջ 6 հայ կա։

Նմանատիպ նյութեր