211652_close_icon

Քարոզարշավ հարամելու, թեկնածուների նկատմամբ քրեական գործեր կարելու ու էլի լիքը այսպիսի բաների անվանումը «ընտրություններ կեղծել է»․ Վարազդատ Հարությունյան

views-count2176 դիտում article-date 21:56 27-03-2025
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թյուր կարծիք կա, որ «ընտրություններ կեղծելը» դրսևորվում է քվեատուփի մեջ ավել քվեաթերթիկ գցելով կամ քվեարկության հաշվարկի մեջ խաբելով։

Քարոզարշավ հարամելը, թեկնածուների նկատմամբ քրեական գործեր կարելը, համայնքի կամ պետության փողերով էլեկտորատին արած լավությունները, ստվերային պայմանավորվածությունները, ընտրապայքարի մեջ ֆեյք ընդդիմադիր խցկելն ու հետո իրար հետ իշխանություն վերցնելը, հաղթած թեկնածուին տանել 2 տարուց ավել փակելը, չվերահսկվող ֆինանսական միջոցներով չվերահսկվող գովազդը ու էլի լիքը այսպիսի բաների անվանումը «ընտրություններ կեղծել է»։

Սա հատուկ՝ «ինչ-ինչ, բայց Նիկոլն ընտրություն կեղծող չի» ասողների համար։
Ընտրակեղծարար համակարգը նույնն է մնացել, նույնիսկ՝ տեղ-տեղ ավելի լկտի ու հանդուգն»։

 

Նմանատիպ նյութեր