Թուրքական զինուժը գրոհ է սկսել Իդլիբում
Թուրքիան գրոհ է սկսել Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ:
Մերձավոր Արևելքի ինստիտուտի «Ահաբեկչության և և ծայրահեղականության դեմ պայքարի ծրագրի» տնօրեն, լրագրող Չարլզ Լիսթերն իր Twitter-յան միկրոբլոգում տեսանյութեր է հրապարակել՝ գրելով, որ թուրքական զինուժը և Սիրիայի զինված ընդդիմությունը հրետակոծել են Նայրաբ բնակավայրը և գրավել այն:
Խոցվել են Սիրիայի կառավարական ուժերին պատկանող տանկեր:
Լրագրողը նաև հայտնում է, որ ենթադրաբար, ռուսական զինուժի ավիահարվածից 2 թուրք զինվոր է մահացել, 5-ը՝ վիրավորվել:
Նշվում է, որ Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է երկու Patriot զենիթահրթիռային համակարգեր տեղակայել իր հարավային սահմանի մոտակայքում:
Թուրքական կողմը նման խնդրանքով է դիմել Ռուսաստանից աջակցություն ստացող սիրիական կառավարական ուժերին դիմակայելու համար: Այլ մանրմասներ չեն հաղորդվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Here, #Turkish tanks & APCs are seen headed towards #Saraqeb region in east #Idlib - which sits on the M4-M5 junction.pic.twitter.com/DVhLzejLKa
— Charles Lister (@Charles_Lister) February 20, 2020
Several pro-#Assad tanks have been destroyed around Nayrab, with ATGMs.
TSK & #NLF are now *inside* Nayrab, engaged in clashes.