Սիրիական բանակը սկսել է Իդլիբում շրջափակված «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի գրոհայինների լիկվիդացման օպերացիան
Սիրիայի կառավարական ուժերն ու աշխարհազորայինները սկսել են Իդլիբ նահանգում շրջափակման մեջ հայտնված «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ոչնչացման օպերացիան։
Ինչպես հաղորդում է Gazeta-ն, այդ մաին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Խոսքը, մասնավորապես, գնում է մոտ 1500 ահաբեկիչների վնասազերծման մասին։
«Գրոհների ընթացքում վերջին օրերին սիրիական զորքերի ստարաբաժանումները Աբու-Դուհուր օդանավակայանից առաջ են ընթացել 6 կմ դեպի հյուսիս։ Գրոհայիններից ազատագրված է 24 բնակավայր»,-ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրութան մեջ։