211652_close_icon
views-count4435 դիտում article-date 23:40 20-02-2020

Թումանյանի բաժնի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 19-ին ոստիկանության Թումանյանի բաժնում ստացված տվյալներն իրացնելիս ոստիկանները Թումանյան համայնքում հայտնաբերել և, ապօրինի ծառահատման կասկածանքով, բաժին բերման են ենթարկել երկու քաղաքացու՝ «ԿամԱԶ» մեքենայով հանդերձ։ Մեքենան բեռնված էր մոտ 4 խմ փայտանյութով: Բերման ենթարկվածներից մեկը հայտարարել է, որ ընկուզենու փայտանյութը իրենն է։ Փետրվարի 16-ին բենզասղոցով հատել էր Քոբայր բնակավայրի իր սեփական տարածքից և ցանկանում էր տեղափոխել տուն: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր