211652_close_icon
views-count200461 դիտում article-date 12:52 20-02-2020

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանում, Սարալանջի նորակառույց ճանպարհին, տեղի ունեցել Lexus-ի. Porsche Cayenne-ի և BMW-ի բախումը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/20/1147865/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել էին Lexus մակնիշի 35 PN 645 համարանիշի, Porsche Cayenne մակնիշի 01 AP 099 համարանիշի և BMW մակնիշի 36 MX 444 համարանիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել BMW-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչ Գոռ Խաչատրյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում էր վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր