43848 դիտում
05:12 20-02-2020
Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։
Այս մասին լուրը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Փոփոխությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը:
«Իմ և բոլորիս սիրելի պապիկը մահացավ», - գրել է նա և կից հրապարակել իր և դերասանի լուսանկարը։
Նշենք, որ Երվանդ Մանարյանը ծնվել է Իրանում 1924 թվականին։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։
1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։
Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։
1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։
1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։
Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Խաղացել է նաև «Հարսնացուն Հյուսիսից»,«Հարսնացուն Ջերմուկից»,«Տժվժիկ», «Մորգանի խնամին» և այլ հայտնի ֆիլմերում։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։
Նմանատիպ նյութեր
4826 դիտում
20:41 30-07-2019
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը
3528 դիտում
11:39 02-06-2017
Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին