211652_close_icon
views-count2635 դիտում article-date 15:47 21-07-2016

Կան մարդիկ, ովքեր տաքգլուխ են, պետք չէ դրանց ընդառաջ գնալ. Երվանդ Մանարյանը՝ զինված խմբի գործողությունների մասին. tert.am

Պետք է հանգիստ մտածել և դուրս գալ այս իրավիճակից. [url=http://www.tert.am/am/news/2016/07/19/ervand-nanaryan/2083669]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններին: Ըստ նրա, այդուհանդերձ նման տարբերակների չպետք է դիմել: «Ծայրահեղ միջոցների մասին անգամ պետք չէ խոսել, անլուրջ բան է այդ տեսակ բաներից խոսելը, նման բաներ մտքով անցկացնելը: Ժողովուրդը կանգնած է ծանր վիճակի առաջ, բայց պետք է կարողանալ խոհեմությամբ այդ բոլորը հաղթահարել: Հիմա կան մարդիկ, ովքեր տաքգլուխ են, ինչ-որ ուրիշ բաներ են մտածում, պետք չէ դրանց ընդառաջ գնալ, ուշադրություն դարձնել: Մենք հազարամյակներ է, որ գոյություն ունենք ու մեր հանգիստ մտածողությամբ ենք հասել սրան, այնպես չի, որ կռիվ-դավի մեջ ենք եղել անընդհատ»,- ասաց նա: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/07/19/ervand-nanaryan/2083669]կայքում[/url]՞

Նմանատիպ նյութեր