211652_close_icon
views-count1942 դիտում article-date 21:10 19-02-2020

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում պաշտոնապես բացվեց «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի նոր ցերեկային խնամքի մանկական կենտրոնը

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում պաշտոնապես բացվեց «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի նոր ցերեկային խնամքի կենտրոնը: «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից վերանորոգված նոր կենտրոնը կտրամադրի ցերեկային խնամք խոցելի սոցիալական խմբի ընտանիքներից եկած երեխաների համար: Արթիկի կենտրոնը դարձավ ՀԿ-ի թվով հինգերորդ հաստատությունը․մյուսները այժմ գործում են Արմավիրում, Մեծամորում, Նոյեմբերյանում և Իջևանում: Կենտրոնն իր դռները բացեց երեխաների համար `պարոն և տիկին Ռալֆ և Արմիկ Յիրիկյանների մեծահոգի նվիրատվության շնորհիվ: Բացման արարողությանը եկել էին Արթիկի բնակիչները, երեխաներ, ինչպես նաև Ռալֆ Յիրիկյանը, « «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը և այլ հյուրեր: Կենտրոնն իր տեսակի մեջ առաջինն է Արթիկում: Ընթացիկ տարվա համար մոտ 100 երեխա դպրոցական ժամերից հետո կկարողանա այցելել կենտրոն և մասնակցել տարբեր արտադպրոցական դասընթացների ինչպիսիք են երգը, խեցեգործությունը, նկարչությունը և այլն։ «Նման կենտրոնները նշանակալի են մեր հասարակության համար, քանի որ երեխաներին հեռու են պահում փողոցից և օգնում են դառնալ լավ մարդ և լավ քաղաքացի: Մենք ուրախ ենք և հպարտ ենք, որ Արթիկի երեխաներն այսուհետ այսպիսի հնարավորություն կունենան», - ասաց շինարարության գլխավոր հովանավոր Ռալֆ Յիրիկյանը: Կենտրոնը կգործի խորհրդային շրջանի համայնքային շենքում, որը «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից ամբողջությամբ վերանորոգվել է 2019-ի ամռանը։ Շնեքը տրամադրել է Արթիկի քաղաքապետարանը։ «Մենք փորձում ենք ընդլայնել նման կենտրոնների ցանցը Հայաստանում, և շատ ուրախ ենք, որ հերթական նախաձեռնության համար ընտրվեց հենց Արթիկը, քանի որ Գյումրին տարածաշրջանի միակ քաղաքն է, որն ունի այդպիսի կենտրոններ: Մեկ անգամ ևս մենք շնորհակալ ենք մեր նվիրատուներին, այն թիմին, որը քրտնաջան աշխատել է այս կենտրոնը իրականություն դարձնելու համար, և, իհարկե, մենք ուրախ ենք Արթիկի այն երեխաների համար, ովքեր հնարավորություն կունենան ստանալ տարբեր սոցիալական ծառայություններ», - ասաց «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը: «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն ներկայումս գործում Հայաստանի չորս քաղաքներում` Մեծամոր, Արմավիր, Իջևան և Նոյեմբերյան: ՀԿ-ի փիլիսոփայության հիմնաքարը ամուր ընտանիքն է և ընտանիքի գաղափարը: «Այն միջավայրը, որը ընտանիքը ստեղծում է երեխայի համար, թողնում է ազդեցություն ողջ կյանքի վրա, և մենք հավատում ենք այն արժեքներին, որոնք բխում են ընտանիքի գաղափարից», - ասում է ՀԿ-ի տնօրեն Քնարիկ Գարանֆիլյանը: Ողջույնի խոսքերից հետո տեղի երեխաները կտրեցին կարմիր ժապավենը ՝ պաշտոնապես մեկնարկելով կենտրոնի գործունեությունը: «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն «Թուֆենկյան» հիմնադրամի հիմնական շահառուներից է: Կազմակերպությունն իրականացնում է սոցիալական և հոգեբանական աջակցության, ընտանիքների հզորացման, երիտասարդության կարողությունների զարգացման, նրանց ռեսուրսների նույնականացման և զարգացման, համայնքների զարգացման և հզորացման ծրագրեր, կազմակերպում դպրոցական տարիքի երեխաների ցերեկային խնամք: Միասին աշխատելիս շատ երեխաների կյանք է փոխվել դեպի լավը: Հիմնադրամը ներկայումս իրականացվում է առցանց դրամահավաք `կենտրոնի հետագա զարգացման համար: «Թուֆենկյան» հիմնադրամը հիմնադրվել է 1999 թվականին ձեռներեց Ջեյմս Թուֆենկյանի կողմից։ Հիմնադրամը ՀՀ-ում և Արցախում աշխատում է ավելի քան 18 տարի: Արցախում հիմնադրամը կենտրոնանում է վերաբնակեցման խթանման, ենթակառուցվածքների, առողջապահության և կրթության զարգացմանը միտված ծրագրերի իրագործման վրա։

Նմանատիպ նյութեր