211652_close_icon
views-count1952 դիտում article-date 23:10 19-02-2020

Մխիթար Հայրապետյանն Աբովյանի տուն-թանգարանում ճանաչողական այց է անցկացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գիրք նվիրելու օրվա առիթով այսօր Խաչատուր Աբովյանի թանգարանում ճանաչողական այցն անցկացնում էր Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նախաձեռնությունը այսուհետև շարունակական բնույթ է կրելու, և յուրաքանչյուր ամսվա մեկ օր թանգարանում էքսկուրսավարը լինելու է հասարակական, մշակութային, քաղաքական ասպարեզում ճանաչված անձ: Շրջայցից հետո գեղեցիկ երաժշտական համարներով հյուրերին ողջունեց Վահագ Ռաշը, որի ընթացքում էլ այցելուները հնարավորություն ունեցան շփվելու պատգամավորի հետ: Այս նախաձեռնության շնորհիվ հանգանակված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ տրամադրվելու են թանգարանի այգու բարեկարգմանն ու բացօթյա գրադարանի ստեղծմանը: Հիշեցնենք, որ միջոցառումների շարքը նվիրվում է Մեծ գրողի ծննդյան 215-ամյակին: [b] ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր