211652_close_icon
views-count3145 դիտում article-date 23:53 30-09-2015

Ինչու էին 1200 ուսանողներ հավաքվել Խաչատուր Աբովյանի անվան տուն թանգարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ինձ համար մեծ պատիվ է ձեռք բերել կայուն և խորը գիտելիքներ, կարողություններ, հմտություններ և ուսուցիչ դառնալով` բարի սերմնացանի նման դրանք շաղ տալ մանուկների հոգիներում»,-այսօր Մանկավարժական համալսարանի առաջին կուրսի շուրջ 1200 ուսանող Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի՝ Քանաքեռում գտնվող տուն-թանգարանում երդվեցին հավատարիմ մնալ այն կոչմանը, որին կամովի են հավատարմագրվել: Միջոցառման ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրազախանյանը, բուհի պրոֆեսորդասախոսական կազմը, հյուրեր: «Սա լոկ միջոցառում չէ, այլ նոր միջավայր ու ճանապարհի նոր սկիզբ. այսօրվա ձեր երդումն այդ իմաստով համարում եմ առաքելություն, որի միջոցով տարիներ հետո դուք՝ որպես ազգի հոգևոր մշակ, կդաստիարակեք ապագա սերունդներին՝ երկրի արժանի քաղաքացիներին: Սրանից բարձր ու վեհ նպատակ կարծում եմ երբևիցե դժվար է գտնել, որովհետև հայրենասիրությունը պարտադրանք չէ, այլ պահանջմունք»,- երդմնառության հանդիսավոր արարողության ընթացքում նշեց ՀՊՄՀ խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը: Նա պատահական չհամարեց այն, որ ուսանողական երդման կարգը կատարվում է ազգային գաղափարախոսության ամենամեծ մշակի՝ Աբովյանի հարկի ներքո.«Փառք ու պատիվ նրանց, ովքեր հոգևոր արժեքներ կսերմանեն մեր սերունդների մեջ.երդումը երդում, բայց արարումը ձեր ձեռքերում է»,-հավելեց նա: ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, շնորհավորելով աբովյանակններին, նկատեց՝ ավանդական ձեռնարկն իր մեջ հսկայական խորհուրդ և իմաստ է կրում. «Դպրոցով է պայմանավորված ազգի և հայրենիքի ապագան. մենք՝ դասախոսներս, գիտակցում ենք այդ պատասխանատվությունը, և կրթութունը ժամանանակից ձևերով կազմակերպելը մեր պարտքն ենք համարում: Ուսումը պետք է լինի ավելի որակյալ, հետարքիրիր.բարի երթ, աբովյանական մեծ ընտանքի նոր անդամներ»: «Երդվում եմ, Ուսուցչապե'տ, քո անունը կրող դպրության շեմից ներս մտնելուց առաջ ունկնդիր լինել դարերի կանչին,պահապանը դառնալ հայոց գիրուգրի: Այսօր մենք հայոց վերքի և արդար ընդվզումի մեծ երգչիդ եկել ենք ասելու,որ մենք նորածնվել ու ապրում ենք կրկին». այս տարի առաջին կուսեցու երդումն առաջինը հնչեցնողը Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող, ապագա հոգեբան Մարո Գևորգյանն է: Խոստովանում է՝ ինչպես իր, այնպես էլ ընկերների համար օրը սպասված էր, իսկ իր համար նաև հուզումնալից և պատասխանատու: Ի սկզբանե մյուս բուհերից Մանկավարժական համալսարանն առանձնացրած ուսանողուհին վստահ է՝ սպասելիքները կարդարանան, իսկ լավ մասնագետ դառնալու հեռանկարն իրատեսական է համարում: ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանն ուսանողներին ուղղված իր խոսքում մեջբերեց հայագետ Նիկողայոս Ադոնցի կարծիքը Խաչատուր Աբովյանի մասին. «Աբովյանն նրանցից է, ով ծնվել է խորհուրդը ճակատին, երազանքները՝ սրտում»: Ակադեմիկոսը ներկայացրեց բուհի առաջընթացները, զարգացումներն ու հաջողությունները՝ նկատելով՝ ՀՊՄՀ-ն հաջողակ փորձեր է անում հասնելու միջազգային առաջատար բուհերին.«Մանկավարժական բուհերն աշխարհի բոլոր երկրներում ազգի հիմքը հաստատողներն են. հանճարեղ գիտնականներից շատերը նույնպես եղել են մանկավարժներ»: Կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի վարիչ, ՀՊՄՀ շրջանավարտ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, նկատի ունենալով նաև բուհում կատարված փոփոխություներն ու նոր մտածողությունը, ուսանողներին հորդորեց դառնալ լավ մասնագետներ: Իսկ տոնական միջոցառման մեկնարկը, ավանդույթի համաձայն, ազդարարած ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն էլ ապագա մանկավարժներին մաղթեց նշանակալի հաջողություններ: «Երդվում եմ, Ուսուցչապե'տ, քո անունը կրող դպրության շեմից ներս մտնելուց առաջ ունկնդիր լինել դարերի կանչին,պահապանը դառնալ հայոց գիրուգրի: Այսօր մենք հայոց վերքի և արդար ընդվզումի մեծ երգչիդ եկել ենք ասելու,որ մենք նորածնվել ու ապրում ենք կրկին». այս տարի առաջին կուսեցու երդումն առաջինը հնչեցնողը Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող, ապագա հոգեբան Մարո Գևորգյանն է: Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստալրագրության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Սոնա Խաչատրյանը, ամփոփելով օրվա խորհուրդն ու տրամադրությունը, երդման արարաղությունը ոչ թե տոնկատարություն, այլ ծիսակարգ համարեց, խոստանալով տրված երդումը պահպանել մինչև կյանքի վերջ: Երդմնառության միջոցառումը շարունակվեց ՀՊՄՀ ուսանողների մասնակցությամբ համերգային ծրագրով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր