211652_close_icon
views-count1588 դիտում article-date 23:45 19-02-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 18-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել 29-ամյա Անդրանիկ Բ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 28-ից ՌԴ Պերմի երկրամասի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 18-ին, ժամը 14.00-ին, Դիլիջանի բաժին է ներկայացել 33-ամյա Արմեն Բ.-ն, որը հունվարի 24-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի Բուդդենովսկու շրջանի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 1100-րդ հոդվածի (Կասկածյալ, որը թաքնվում է հետաքննության մարմիններից) մեղադրանքով: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Առանց խափանման միջոցի: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր