211652_close_icon
views-count2215 դիտում article-date 18:24 19-02-2020

Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 18-ին, ժամը 13.40-ին, Խորենացու և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերել և, իր վարած «Օպելով» հանդերձ, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Անդրեյ Բ.-ին, որը ԱՀ ոստիկանության կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր