211652_close_icon
views-count5878 դիտում article-date 15:13 18-02-2020

«Ուշադիր կլինեք, հաջորդ հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք. Նման դրվագները դժվար են մարսվում». Աշոտյան

Ալիեւին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220662030038801]էջում [/url]նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հա, ու եւս մեկ դիտարկում Մյունխենից: Ալիեւին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Հայկական ՖԲ տիրույթն ահագին մեմեր ստեղծեց: Բայց հուսամ, լավ եք հաշվել: Ուշադիր կլինեք, հաջորդ հնարավոր հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք: Նման դրվագները դժվար են մարսվում: Մշտապես զգոն կպահեք արարողակարգի ծառայությունը»:

Նմանատիպ նյութեր