Մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը, որը ողջ էր մնացել Մյունխենի աղետում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Հարի Գրեգը կյանքից հեռացել է 87 տարեկան հասակում:
Գրեգը այն քիչ ֆուտբոլիստներից մեկն էր, որը ողջ մնաց 1958թ. Մյունխենում ավիավթարից հետո, որտեղ զոհվեցին «Յունայթեդի» հիմնական կազմի գրեթե բոլոր խաղացողները:
Գրեգը մահացել է Լոնդոնդերիի հիվանդանոցներից մեկում՝ ընտանիքի ներկայությամբ: «Մանչեսթեր Յունայթեդը» և Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն են հայտնել նրա մահվան առթիվ:
Գրեգը «Յունայթեդում» հանդես է եկել 1957-1966 թվականներին: Մյունխենյան աղետի ժամանակ նա ինքնաթիռի բեկորների տակից դուրս էր բերել իր մի քանի թիմակիցների և դիվանագետի հղի կնոջը, որի համար նրան տվել էին «Մյունխենի Հերոս» անվանումը: