Օդային աղետում զոհված` «Շապեկոենսայի» դարպասապահ Դանիլոն ճանաչվել է Բրազիլիայի տարվա լավագույն խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Շապեկոենսայի» դարպասապահ Դանիլոն երկրպագուների վարկածով ճանաչվել է Բրազիլիայի տարվա խավագույն խաղացող: 31-ամյա դարպասապահը նոյեմբերի 29-ին Կոլումբիայում տեղի ունեցած օդային աղետի արդյունքում մահացել էր հիվանդանոցում:
Մինչև ողբերգությունը Դանիլոն ընթանում էր 12-րդ տեղում, սակայն արդյունքում վաստակեց երկրպագուների ձայների 47,93%-ը:
Պարգևատրման արարողությանը զոհված ֆուտբոլիստին ներկայացրել է նրա մայրը, որին էլ հանձնել են մրցանակը: