1966 դիտում
23:09 17-02-2020
Փետրվարի 10-ից 16-ը հայտնաբերվել է ոչ սթափ 102 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փետրվարի 10-ից 16-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 181 մեքենա, որոնցից 19-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 62 մեքենա։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 213 մեքենա։ 83-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 19, թաղանթապատված դիմապակիով` 46 տրանսպորտային միջոց։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1075 դիտում
14:55 28-04-2014
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել
2164 դիտում
20:12 03-02-2020
Հունվարի 27-ից փետրվարի 2-ը հայտնաբերվել է ոչ սթափ 77 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4618 դիտում
23:52 10-02-2020
Փետրվարի 3-ից 9-ը հայտնաբերվել է ոչ սթափ 62 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
553 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
481 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
487 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը