37929 դիտում
10:34 17-02-2020
Ավանի հոգեբուժարանի բժիշկը ահազանգել է ոստիկանություն և հայտնել. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անվտանգության աշխատակցի կողմից վիճաբանության ժամանակ վնասվածք է ստացել քաղաքացին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ «ձախ ձեռքի այտուցվածություն» ախտորոշմամբ իրենց մոտ՝ Ավանի հոգեբուժարան է բուժօգնության դիմել Ռիտա Չեմենյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացու ահազանգով մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին ահազանգող Մանուկյանը հայտնել է, որ Ռ. Չեմենյանը վնասվածքը ստացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ տեղի անվտանգության աշխատակցի կողմից վիճաբանության ժամանակ հրել գցելու հետևանքով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ահազանգող Մանուկյանը հայտնել է, որ ինքն աշխատում է Ավանի հոգեբուժարանում՝ որպես բժիշկ: Նոր Նորքի ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքներն ու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի ինքնությունը:
[color=#EF2929]
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տվյալ կինը հաճախակի է գիշերային ժամերին այցելում բուժկենտրոն` պատճառն անօթևան լինելն է:
Կինը գրեթե միշտ կենտրոն է գալիս ոչ սթափ վիճակում և առանց որևէ գանգատի` պահանջում է գիշերելու տեղ տալ:
Այդ օրը` փետրվարի 15-ին ևս նա բուժկենտրոն է եկել ոչ սթափ վիճակում, պահանջել, որ գիշերն անցկացնի բուժկենտրոնում, անվտանգության աշխատակիցները նրան դուրս են հրավիրել:
Նա Սուրբ Գրիգոր Լուսավորիչում վնասվածք չի ստացել:
Նկատենք, որ նա «Ավան» հոգեկան առողջության կենտրոն է դիմել հաջորդ օրը, օրվա երկրորդ կեսին, չի բացառվում, որ տվյալ վնասվածքը մեկ այլ վայրում ստացած լինի:[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: