211652_close_icon
views-count89479 դիտում article-date 19:17 15-02-2020

Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes Տ-500-ը և BMW-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Էդուարդ Վարդանեսյանի վարած BMW մակնիշի 35 VG 213 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արման Գրիգորյանի վարած Mercedes Տ-550 մակնիշի 11 GA 221 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Հովհաննես Ավագյանն ու տեսուչ Հայկ Չորեքյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր