211652_close_icon
views-count60777 դիտում article-date 12:40 31-03-2023

Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում․ բախվել են Honda-ն ու Opel-ը, վերջինը բախվել է կայանված BMW-ին․ 5 վիրավորներից 2-ը երեխաներ են․ նրանց առաջինն օգնության են հասել BMW-ի վարորդը, փրկարարներն ու բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 26/6 հասցեի դիմաց «Գրինտեկ» ընկերության մոտ բախվել են Opel և Honda մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 5 հոգի, որից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարված BMW-ի վարորդը, քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, Երևանի գնդի պարեկներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ 

Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ապա պատգարակով մետեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։ 

Քանի որ վթարի հետևանքով ճանապարհը դարձել է երթևեկելու համար միակողմանի, տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Արթուր Մարկոսյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական  խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Ավետիք Թովմասյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր