211652_close_icon
views-count323743 դիտում article-date 11:31 15-02-2020

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ երեկ Երևանում «յաշիկի» և Nissan-ի մասնակցությամ խոշոր ավտովթարից. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է երեկ՝ փետրվարի 14-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի բացառիկ տեսանյութը, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Mercedes G55 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Նալբանդյանը, կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Անդրանիկ Վարանյանին։ Հիվանդանոց են տեղափոխվել Nissan-ի մեջ գտնվողներ՝ Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Մկրտչյանը, 29-ամյա Դավիթ Վարդանյանը, 28-ամյա Գայանե Սարգսյանը, ինչպես նաև «յաշիկի» ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 24-ամյա Հայկ Կարապետյանն ու 25-ամյա Մարատ Խաչատրյանը։ Վերջիններս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի ինքնությունը։ Ինչպես ավելլի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/14/1147426/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել էին Mercedes G 55 մակնիշի 35 XF 623 համարանիշի և Nissan March մակնիշի 35 TF 824 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել էր, Nissan-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 36 FV 967 համարանիշի ավտոմեքենային: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ Nissan-ի միջից դուրս էին բերել վիրավորներին, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը, այնուհետև կատարել լվացման աշխատանքներ, քանի որ կողաշրջված «յաշիկից» դիզվառելիքի արտահոսք էր սկսվել: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր