211652_close_icon
views-count349 դիտում article-date 11:57 22-09-2026

Ինչու են որոշ չինովնիկներ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը թերի կատարում. Էջմիածնում Ամենայն Հայոց Հայրապետի և 6 քահանաների դատավարության ժամանակ միջազգային մամուլը կանդրադառնա նաև դատարանի մոտ ստեղծված մեքենաների «գերեզմանոցին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը հուլիսի 20-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով հազարավոր բնակիչների խնդրանքն էր փոխանցել Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանին, որպեսզի վերջիններս իրագործեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, քանի որ Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էջմիածնի բաժնի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրի մոտ, անգամ հետիոտների համար նախատեսված վայրը վերածվել էր երկաթե ավտոմեքենաների «գերեզմանոցի»։

Հրապարակումից կարճ ժամանակ անց նշված կառույցներից տեղեկացրել էին, որ հաշված օրերի ընթացքում վարչապետի հանձնարարականը կկատարվի, սակայն սեպտեմբերի 18-ին կարծես թե իրավիճակը չէր կարգավորվել։

Թե ինչն է պատճառը, որ սույն չինովնիկները արհամարհած ունեն վարչապետի հանձնարարականը, գուցե դրանով զբաղվեն վարչապետի վերահսկողական ծառայությունում։

Վերջին օրերին արդեն Էջմիածնի դատարանում սկսվել է Ամենայն Հայոց Հայրապետի և 6 քահանաների դատավարությունը  և գաղտնիք չէ, որ այն լուսաբանելու համար նշված դատարան կժամանեն ոչ միայն հայաստանյան զանգվածային լրատվամիջոցները, այլև աշխարհի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, և ինչքանով է գեղեցիկ, որ միջազգային մամուլում հայտնվի դատարանի վարչական շենքը ու դրան հարակից երկաթե ջարդոնի վերածված ավտոմեքենաների «գերեզմանոցը»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս խնդրով այլևս չարժե դիմել սույն պարոններին, ճիշտը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին դիմելն է, ում շնորհիվ նման պատկեր կար Աշտարակում և Արմավիրում և հենց նրա շնորհիվ էր, որ հրատապ այդ ավտոմեքենաների աղբանոցները վերացվեցին։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ բարձրաձայնել ու տվել էր խիստ հանձնարարական, որ չի հանդուրժի այն պաշտոնյաներին, ովքեր միջոցներ չեն ձեռնարկի վերացնելու թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում ճանապարհներին որպես աղբ թափված մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաների առկայությունը։

Կարծես թե Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Խաչատրյանին չէր մտահոգում վարչապետի հանձնարարականը, ինչի վառ ապացույցը Էջմիածին քաղաքում՝ Կամոյի փողոցում ստեղծված մետաղե ջարդոն հիշեցնող ավտոմեքենաների «թանգարանն էր բաց երկնքի տակ»։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն արդարացիորեն իրենց դժգոհությունն էին ուղղել նշված կառույցներին՝ ասելով.

«Տեսնես քանի գլխանի են, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետի տված խիստ հանձնարարականը չեն կատարում։ Էս մետաղե աղբի վերածված փողոցը մեզ հիշեցնում է, որ այդ պատասխանատուներ 
ով պիտի զբաղվի Նիկոլ Փաշինյանը։

Զարմանալի է, եթե վարչապետի հանձնարարականն այդ կառույցներն արհամարհած ունեն ու չեն կատարում, վարչապետը կարող է հանգիստ այդ պաշտոնյաներին ոչ միայն աշխատանքից ազատել, այլ նաև պարտավորեցնի, որ իր տված հանձնարարականը կատարեն, հետո նոր հեռանան աշխատանքից։

Ամառվա այս օրերին Էջմիածինը նաև հյուրերի մեծ հոսք ունի, այդ թվում արտերկրից, ու ինչքանո՞վ է գեղեցիկ, որ մարդիկ նման պատկերի ականատես լինել։ Այս ճանապարհով են նաև Մայր Աթոռ մեկնում քաղաքացիները, զբոսաշրջիկները, իսկ մոտ 1 կիլոմետրանոց ճանապարհը դարձել է անհարմարություններ ստեղծող տարածք։ 

Ինչքա՞ն պիտի չկատարվի վարչապետի տված հանձնարարականը, երևի միայն Աստված գիտի։ Ու հիմա հենց էստեղից խնդրանքով դիմում ենք պարոն Փաշինյանին՝ ասելով. «Հարգարժան վարչապետ, ձեր տված հանձնարարականները քանի տարի է որոշ պաշտոնյաների համար ասած-չասած։ Ժամանակն է, որ դրանցով անձամբ դուք զբաղվեք, քանի որ նրանց փնթի աշխատանքի պատճառով քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, որ ձեր ասածն իրենց համար օրենք չէ»»։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նման իրավիճակ էր նաև Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրի դիմաց։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր