Հունվարի 25-ից փետրվարի 9-ը ամերիկյան կողմի հրավերով ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի գլխավորությամբ, աշխատանքային այցով ԱՄՆ-ի Կանզաս նահանգում էր։
Նպատակը, ՀՀ ոստիկանության բարեփոխումների շրջանակում, Հեչինսոնի իրավապահների վերապատրաստման ակադեմիայի ուսումնական ծրագրերին և Կանզաս նահանգի ոստիկանության բաժինների, Կոմսության շերիֆի գրասենյակի աշխատանքներին ծանոթանալն էր։Հայաստանի ոստիկանության պատվիրակության Հեչինսոնի իրավապահների վերապատրաստման ակադեմիայի ղեկավարության ու անձնակազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին դասավանդման մեթոդիկայի և ծրագրերի առանձնահատկությունները, հատկապես պարեկային ոստիկանության ծառայողների վերապատրաստման առումով։
Հանդիպումներ տեղի ունեցան նաև Ուիչիտա և Հեչինսոն քաղաքների ոստիկանության ղեկավարության, ինչպես և շերիֆի ու տեղակալների հետ։ Քննարկվել են ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, գործողությունների իրավական կարգավորումների վերաբերյալ հարցեր։
Ազգային գվարդիայի միջազգային հարցերով համակարգողի հետ հանդիպմանը քննարկվեցին գվարդիայի և ոստիկանության ստորաբաժանումների փոխգործակցության առանձնահատկությունները։
Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև Հեչինսոնի կալանավայրում, 911 օպերատիվ կառավարման կենտրոնում, փորձաքրեագիտական լաբորատորիայում, S.W.A.T. հատուկ ջոկատայինների հրազենային սիմուլյատորում և կրակադաշտում։ Հանդիպումներին քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Այցի ընթացքում Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը ստացել և ուսումնասիրել է տարբեր տեսակի փաստաթղթեր ու նյութեր, որոնք կարող են օգտագործվել ոստիկանության պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման համար։
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՀՀ ոստիկանության պատվիրակության այցը ԱՄՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.02.14 23:42


