«Բարսելոնան» «Ռեալի» հետ պայքարի մեջ է մտել Լաուտարոյի համար
«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին:
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի, մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի և գործադիր տնօրեն Օսկար Գրաուի միջև կայացած հանդիպման արդյունքներով որոշվել է ամռանը լուծել 22-ամյա արգենտինացու տրանսֆերի հարցը:
«Բարսան» պատրաստ է Լաուտարոյի համար «Ինտերին» վճարել 111 մլն եվրոն, որն ամրագրված է նրա հրաժարագնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լաուտարոյին ցանկանում է նույն պայմաններով ձեռք բերել նաև «Ռեալը»: