«Բարսելոնան» կրկնեց «Ռեալի» ռեկորդը
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում 2:1 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/29/78311/]հաղթելով[/url] «Սևիլյային», «Բարսելոնան» իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 34-ի: Կատալոնացիները այդ հանդիպումներում տարել են 28 հաղթանակ և 6 ոչ-ոքի խաղացել:
Այսպիսով, կատալոնացիները անպարտելի հանդիպումների շարքով կրկնել են Մադրիդի «Ռեալի» ռեկորդը, որը 1988/89 մրցաշրջանում նույնպես 34 հանդիպում է անցկացրել առանց պարտության:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այս ռեկորդի վերաբերյալ երեկ նշել է, որ դա ոչ մի բան չի նշանակում. «Դա նշանակություն կունենա միայն այն ժամանակ, երբ տիտղոսներ նվաճենք»:
Իսկ անպարտելի հանդիպումների ավելի երկար շարք ունեն հետևյալ թիմերը.
«Յուվենտուս» - 43 խաղ (2011/12)
«Նոթինգեմ Ֆորեսթ» - 40 խաղ (1977/78)
«Միլան» - 40 խաղ (1990/91)