ԵՊՀ հայտարարությունը՝ ԱԱԾ այսօրվա հաղորդագրության վերաբերյալ
Այսօր մամուլում [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/14/1147427/]տարածվեց[/url] Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել ԵՊՀ-ում։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԵՊՀ ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթանում է նախաքննություն, հորդորում ենք լրատվամիջոցներին
ձեռնպահ մնալ ԵՊՀ-ի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելուց։
[b]Երևանի պետական համալսարան[/b]