1966 դիտում
13:43 14-02-2020
Պետության առջեւ ոչ մի գողական ենթամշակույթ չի կարող գործել իր ավերածությունները.«Ժառանգությունը»՝ բանակում վիճակի մասին
Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության երաշխավոր, մեր ապավենն ու հպարտությունը դարձած բանակից վերջին մեկ ու կես ամսում արդեն մեկ տասնյակից ավելի երիտասարդների մահվան գույժն անընդունելի իրողություն է, որի հետ ոչ մի կերպ չենք կարողանում հաշտվել: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ժառանգություն» կուսակցությունը ցավ ի սիրտ արձանագրում է, որ մեր զինված ուժերում կատարվող նման դեպքերն արդեն սկսել են բացառությունից վերածվել վտանգավոր օրինաչափության: Թվացյալ հրադադարի պայմաններում մեր բանակում առայժմ պաշտոնապես չբացահայտված կասկածելի պատճառներով տեղի ունեցած մահվան դեպքերը դառնում են մեր պետականությանը նետված լրջագույն մարտահրավեր՝ խոցելի դարձնելով Հայաստանի ու Արցախի մարտունակությունն ու պաշտպանությունը:
Մեր խորին ցավակցությունն ու աջակցումն ենք հայտնում զոհված զինվորների մերձավորներին եւ հարազատներին: Միաժամանակ մեր քաղաքացիական եւ կուսակցական պարտք ենք համարում պահանջել Հայաստանի պատկան եւ իրավասու մարմիններից հրատապ միջոցառումներ ձեռնարկել իրավիճակի հանգուցալուծման, «չպարզված հանգամանքների» հրապարակային բացահայտման համար:
Եթե այս ամենի հիմքում, ոչ կանոնադրական հարաբերությունները եւ «գողական ենթամշակույթն» է ընկած, ապա բանակը եւ իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարի եւ Արցախի ՊԲ հրամանատարի անվերապահ հսկողությամբ պետք է արմատախիլ անեն այդօրինակ ցանկացած դրսեւորում:
«Ժառանգությունը» համոզված է, որ Հայաստանում ոչ ոք չի կարող մնալ պարզ արձանագրողի դերում, պետության պատժիչ համակարգի, քաղաքական ու իրավական կամքի առջեւ ոչ մի ենթամշակույթ չի կարող գործել իր ավերածությունները: Բանակում կատարվող յուրաքանչյուր իրավախախտում, ոչ կանոնադրային հարաբերությունների հաստատման որեւէ փորձ այսուհետ անուշադրության ու կոծկման չպետք է ենթարկվեն: Հայաստանի համար անգնահատելի արժեք է հայ զինվորի առողջությունն ու կյանքի իրավունքը:
«Այլեւս երբեք»-ի հաստատակամությամբ՝ խոնարհվում ենք մեր զոհված զինվորների առաջ»:
Նմանատիպ նյութեր
9771 դիտում
00:50 30-09-2020
Հադրութի և Մարտունիի ավերածությունները՝ ֆոտոշարքով
8031 դիտում
19:16 30-09-2020
Ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով Մարտակերտում հասարակական նշանակության օբյեկտների ավերածությունները
Այս բաժնից
355 դիտում
17:36 18-04-2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա
313 դիտում
17:27 18-04-2024
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
370 դիտում
17:15 18-04-2024
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան