Ռուբեն Նազարեթյան․ Ֆուտբոլային տեսանկյունից գոհ եմ վիճակահանությունից
Փետրվարի 13-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ընտրանին կմրցի Բուլղարիայի հավաքանի հետ, որտեղ էլ տեղի կունենա զույգի առաջին հանդիպումը։
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է վիճակահանության և սպասվող հանդիպումների մասին։
«Անկախ վիճակահանության արդյունքից՝ եթե ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, ապա պետք է պատրաստ լինեինք մրցելու ցանկացած մրցակցի հետ։
Մինչև Բուլղարիայի ընտրանու դեմ հանդիպումները դեռ բավական ժամանակ կա, կուսումնասիրենք մրցակցին և կփորձենք հասկանալ նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Ֆուտբոլային տեսանկյունից վիճակահանությունը գնահատում եմ դրական։
Մրցակիցը մի փոքր առավելություն է ունենալու, քանի որ մենք ավելի շատ ժամանակ ենք ծախսելու ճանապարհներին։ Հանդիպումներին ընդառաջ՝ ապրիլի 1-ին, կսկսենք արդեն մարզական հավաքը»։