211652_close_icon
views-count1740 դիտում article-date 17:41 24-01-2014

Եվրո-2016. վիճակահանությունից առաջ Հայաստանը կլինի 4-րդ զամբյուղում

Հաստատվել է Եվրո 2016-ի ընտրական փուլի վիճակահանության զամբյուղների կազմը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է 4-րդ զամբյողում: Վիճակահանությունը կկայանա փետրվարի 23-ին: Մրցաշարի կազմակերպիչ երկրի` Ֆրանսիայի հավաքականը հանդես կգա եզրափակիչ փուլում, իսկ մնացած 53 երկրները ընտրական փուլում կպայքարեն 23 ուղեգրերի համար: Թիմերը կբաժանվեն 9 ընտրական խմբերի: Դրանցում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաեւ երրորդը հորիզոնականում գտնվող լավագույն ընտրանին միանգամից Եվրո-2016-ի ուղեգիր կնվաճեն: Խմբերում երրորդ տեղերը գրաված մնացած 8 թիմերը անցումային խաղերում կվիճարկեն մնացած 4 ուղեգրերը: 1-ին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Պորտուգալիա, Հունաստան, Ռուսաստան, Բոսնիա և Հերցեգովինա 2-րդ զամբյուղ. Ուկրաինա, Խորվաթիա, Շվեդիա, Դանիա, Շվեյցարիա, Բելգիա, Չեխիա, Հունգարիա, Իռլանդիա 3-րդ զամբյուղ. Սերբիա, Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Նորվեգիա, Սլովակիա, Ռումինիա, Ավստրիա, Լեհաստան: 4-րդ զամբյուղ. Մոնտենեգրո, [b]ՀԱՅԱՍՏԱՆ[/b], Շոտլանդիա, Ֆինլանդիա, Լատվիա, Ուելս, Բուլղարիա, Էստոնիա, Բելառուս: 5-րդ զամբյուղ. Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ալբանիա, Լիտվա, Մոլդովա, ՆՀՀ Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Կիպրոս: 6-րդ զամբյուղ. Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Լիխտենշտեյն, Ֆարերյան կղզիների, Մալթա, Անդորրա, Սան Մարինո, Ջիբրալթար:

Նմանատիպ նյութեր