211652_close_icon

ՌԴ 17-ամյա քաղաքացին գրպանում կռփազենք էր պահում

views-count3318 դիտում article-date 23:40 13-02-2020
Փետրվարի 12-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողը մետրոյի «Երիտասարդական» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, ոստիկանության սենյակ է հրավիրել ՌԴ քաղաքացի 17-ամյա մի երիտասարդի, որը գրպանից ներկայացրել է կռփազենք: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր