211652_close_icon
views-count3753 դիտում article-date 23:12 03-07-2015

Բաղրամյան պողոտայի ցուցարարներից մեկի մոտ կռփազենք է հայտնաբերվել. նրան բերման են ենթարկել

Հուլիսի 3-ին, ժամը 19.45-ին, իրացնելով ստացված տվյալները, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com [/color]–ը տեղեկացավ ոստիկանությունից: Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ: Դոբրովոլսկին հայտարարել է, թե ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ, և կռփազենքն էլ գտել է փողոցում: Կռփազենքն առգրավվել է, Միքայել Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր