3760 դիտում
08:53 23-01-2016
Օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվելու է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս տարվա օգոստոսին նախատեսում է իրականացնել էլեկտրաէներգիայի սակագնի «համակարգային վերանայում»: Դրա արդյունքում սակագինը կբարձրանա, կմնա նույնը, թե կնվազի՝ անհայտ է:
Վերջին մի քանի ամիսներին գործող սակագնով աշխատելու պայմաններում ՀԷՑ-ում ձևավորվել է շուրջ 2,8 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Այս մասին նշված է մեր թերթի հրապարակումներից մեկին հանձնաժողովի ուղարկված պարզաբանման մեջ: Դրանում նշված է նաեւ, որ այդ 2,8 մլրդ դրամը «համաձայն մեթոդիկայի, հաշվարկային տարվա արդյունքների ամփոփումից հետո ենթակա է վերադարձման սպառողներին»:
Այլ կերպ ասած, սակագինը պետք է նվազեցվի: Դե ուրեմն սպասենք մինչեւ օգոստոս ու տենսենք, թե համաձայն մեթոդիկայի՝ մեզ որքան գումար են վերադարձնելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
1420 դիտում
13:35 17-04-2014
Վերանայվելու են գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը
3622 դիտում
13:35 13-02-2020
«Կուսակցությունների մասին» օրենքով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը. Ավինյան
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան