Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արթուր Մարտիրոսյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: