211652_close_icon
views-count4810 դիտում article-date 22:54 10-02-2020

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովն արտագնա նիստ է անցկացրել «Արմավիր» ՔԿՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2020 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ, քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի գլխավորությամբ, արտագնա նիստ է անցկացրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները բազմակողմանի ուսումնասիրել և գնահատել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների դրսևորած վարքագծի վերաբերյալ բնութագրերն ու մյուս անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև անձնապես հանդիպել համապատասխան դատապարտյալների հետ՝ օրենքով սահմանված կարգով ուղղիչ հիմնարկի տեսակն ըստ մեկուսացվածության աստիճանի փոխելու որոշում կայացնելու համար: Հանձնաժողովի նույն գործունեության շրջանակներում կազմակերպվել է ուղղիչ հիմնարկի տեսակը դեպի մեկուսացվածության առավել ցածր աստիճանի փոխելու խնդրանքով դիմած, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտվածների անհատական ընդունելություն, որի ընթացքում հանձնաժողովի անդամներն անմիջական պատկերացումներ են կազմել նշված անձանց անհատական հատկանիշների, բարոյահոգեբանական բնութագրերի, նրանց կողմից ներկայացված պատճառաբանությունների և դրանց հիմնավորումների, ինչպես նաև նրանց վարքագծի ու հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Հանձնաժողովի աշխատանքներն ավարտելուց հետո քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ծանոթացել շենքային, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց պահման և նրանց կողմից պատժի կրման կարգին ու պայմաններին, վերջիններիս հետ կապված խնդիրներին: Աշխատանքային այցի վերջում արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի կողմից հիմնարկի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ անցկացվել են մասնագիտական քննարկումներ, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել օրինականության ապահովմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ու դրսևորումների բացառմանը, մասնագիտական գիտելիքների և ծառայողական հմտությունների ու կարողությունների կատարելագործմանն ու դրանցից բխող գործելակերպի նոր ձևաչափերին, տրվել են նաև անհրաժեշտ պարզաբանումներ ու ցուցումներ: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր