«Նապոլիի» նախագահ. Սարիին մեր երկրպագուները դավաճան են համարում
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը համեմատել է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին «Յուվենտուսի» նոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ, որը ծագումով Նեապոլից է և «Նապոլիի» նախկին մարզիչն էր:
«Սարին ստադիոնի, ֆանատների տրիբունայի մարդն է: Նա դուր է գալիս երկրպագուներին:
Ի տարբերություն նրա, Անչելոտին ակումբի մարդ է: Դա ավելի լավ տեսանելի կլինի, երբ Անչելոտին հաղթի «Յուվենտուսին»:
Սարին միշտ մարզական կոստյումով է, նա գոռում է և անպատվում: Տեսնենք, թե ինչպես նա կհարմարվի իր նոր թիմի ոճին:
Հաճելի կլինի տեսնել, թե ինչպես է Անչելոտին «Յուվեին» հաղթում նրա իսկ դաշտում: Իսկ ի՞նչ կասեն «Նապոլիի» երկրպագուները, որոնք Սարիին դավաճան են համարում», ասել է Դ Լաուրենտիսը: