Ֆրանսիացի լեգենդար ձյուդոիստ Թեդի Ռիները 154 անընդմեջ հաղթանակից հետո պարտություն կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիացի աշխարհահռչակ ձյուդոիստ Թեդի Ռիները, որը հանդես է գալիս ավելի քան 100 կգ քաշային կարգում, Փարիզում ընթացող Մեծ Սաղավարտի մրցաշարի երրորդ փուլում պարտվեց իրեն քաշով զգալիորեն զիջող ճապոնացի Կոկորե Կագեուրեյին:
Սա Ռիների առաջին պարտությունն էր 2010թ. սեպտեմբերից ի վեր: Նա պարտություն չէր կրում 154 գոտեմարտ անընդմեջ:
Ֆրանսիացին իր կարիերայում ընդամենը երրորդ անգամ պարտվեց. նախկինում նա պարտվել էր 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, ինչպես նաև 2010թ. աշխարհի առաջնության եզրափակիչում:
30-ամյա Ռիները օլիմպիական կրկնակի չեմպիոն է, աշխարհի 11-ակի և Եվրոպայի 5-ակի հաղթող: