Ամերիկայի Գավաթ-2015. Բրազիլիան սենսացիոն պարտություն կրեց, Նեյմարը խաղից հետո բախում հրահրեց. տեսանյութ
«Ամերիկայի Գավաթ-2015» մրցաշարում գրանցվեց այս մրցաշարում առայժմ ամենախոշոր անակնկալներից մեկը` աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը սկզբունքային մրցավեճում 0:1 հաշվով պարտվեց Կոլումբիայի հավաքականին:
Կոլումբիացիների միակ գնդակը 36-րդ րոպեին խփեց Ջեյսոն Մոուրիլյոն:
Այս հաղթանակից հետո Կոլումբիայի հավաքականը 3 միավորով հավասարվեց բրազիլացիներին: Նույնքան միավոր ունի նաև Վենեսուելայի հավաքականը, որը մեկ խաղ պակաս է անցկացրել և այսօր կհանդիպի Պերուի հավաքականի հետ:
Նշենք, որ խաղից հետո տեղի ունեցավ խոշոր ընդհարում` Կոլումբիայի և Բրազիլիայի հավաքականի խաղացողների միջև, որոնց արդյունքներով կարմիր քարտ ստացան թիմերի առաջատար հարձակվողներ Կառլոս Բական և Նեյմարը:
Ամերիկայի Գավաթ, C խումբ, 2-րդ տուր
Բրազիլիա-Կոլումբիա` 0:1
Մոուրիլյո` 36