25795 դիտում
15:02 10-02-2020
Թուրք նախարարի կնոջ տգեղ արարքը Անիի Մայր տաճարում. Ermenihaber.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.ermenihaber.am/am/news/2020/02/10/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D4%B1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80-%D5%BF%D5%A1%D5%B3%D5%A1%D6%80/175608]Ermenihaber.am[/url]-ը գրում է. «Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի տուրիզմի նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մեհմեթ Էրսոյի կինը Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանի վրա կանգնած երգում թուրքական էստրադային մի երգ։ Ներկաները խորանից ներքև կանգնած ձայնակցում են և ծափահարում նրան։
Նախարարի կնոջ՝ Փերվին Էրսոյի այդ տգեղ արարքը, որը թերևս կարող է դիտվել որպես մշակութային վանդալիզմի դրսևորում, առաջացրել է վրդովմունք ընդդիամդիր շրջանակներում։
Մասնավորապես «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, նախկին պատգամավոր Բարըշ Յարքադաշը դատապարտել է սույն տիկնոջ պահվածքը: Նրանց միջև ծավալված վեճը տեղափոխվել է դատարան։
Փերվին Էրսոյը ոչ միայն ներողություն չի խնդրել կամ ափսոսանք չի հայտնել իր կատարած տգեղ արարաքի համար, այլև փորձել է արդարանալ՝ ասելով, որ ընդամենը ցանկացել են ստուգել եկեղեցու ակուստիկան»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3164 դիտում
21:01 16-06-2014
Պեպեի տգեղ արարքը` Թոմաս Մյուլլերի նկատմամբ. տեսանյութ
1725 դիտում
13:13 25-04-2022
Թուրք ընդդիմադիր պատգամավորի գրառումը բացասական արձագանք է գտել թուրք օգտատերերի շրջանում. Ermenihaber.am
3305 դիտում
14:46 30-07-2018
Թուրք քաղաքական գործիչը Փաշինյանի հայտարարության մասին. «Պատմական հնարավորություն է». Ermenihaber.am
Այս բաժնից
763 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
577 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1114 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ