211652_close_icon

10 միկրոավտոբուսային երթուղիների բնականոն աշխատանքը վերականգնվել է. Երևանի քաղաքապետարան

views-count1738 դիտում article-date 13:06 10-02-2020
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները ս.թ. փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնուքյան հետ կապերի վարչությունից: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է:

Նմանատիպ նյութեր