211652_close_icon
views-count5815 դիտում article-date 23:09 09-02-2020

Կարեն Բեքարյան. Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ նախագահի որոշումը հանցանքի մասին ինքնախոստովանական ցուցմունք է

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բերքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ողջունում եմ իրեն երկրի նախագահ համարող անձի որոշումը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, հետևյալ պատճառներով. 1. ըստ էության, այս որոշումը հանցանքի մասին ինքնախոստովանական ցուցմունք է, և վստահաբար՝ շատ արագ գալու է պատասխան տալու ժամանակը, 2. ապրիլի 5-ին մեր հանրությունը հնարավորություն է ստանալու իր քվեով և /կամ/ արհամարանքով ցույց տալու անվստահությունն ու մերժումը՝ ատելության ապաշնորհ կուսակցությանը և անձամբ վարչապետին, 3. ներկա իշխանությունները քարոզարշավի ընթացքում ստիպված են լինելու բացահայտել՝ ՍԴ-ի նկատմամբ իրենց կողմից իրականացված այս աննախադեպ ճնշումների և ավիրող արշավի կազմակերպման իրական մոտիվացիան և նպատակները: Շարքը կարելի է շարունակել... Մեր պետությունը բոլորիս պաշտպանության ու հոգածության կարիքն ունի, և դրա հնարավորությունն առկա է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր